Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

10 մար 2023 17:35

Վրաստանում էլ այնքան բարվոք չէ իրավիճակը,սադրանքների վտանգ կա Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ

Վրաստանում տիրող իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ, սակայն մտահոգիչ է, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ սադրանքների վտանգ կա, նշում են Կրեմլում։


«Սադրանքների վտանգ, անկասկած, կա։ Մենք գիտենք, որ իրավիճակը տրիգեր է հանդիսացել այդ ազգային խռովությունների համար, այս իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրելմլում գնահատում  Վրաստանում ստեղծված իրավիճակը եւ արդյոք համարում են, որ ռիսկեր կան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ կոչեր են հնչում այդ տարածքների վերադարձի մասին։


Վրաստանում օրինագիծը, հավելել է Պեսկովը, հանվել է քննարկումից։ «Բայց միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ ինչ-որ մեկի «ձեռքը», էլի, չի կարելի ասել «անտեսանելի ձեռքը», այն տեսանելի է, տեսնում ենք, թե Վրաստանի նախագահը որտեղից է դիմում իր ժողովրդին, այն Վրաստանից չէ, որ դիմում է վրացիներին ու վրացուհիներին,  այլ Ամերիկայից է դիմում, այդ ինչ-որ մեկի «տեսանելի ձեռքը» ջանասիրաբար փորձում է այստեղ կրկին հակառուսական տարր ավելացնել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


Եվ հավելել․ «Այո, սա հղի է սադրանքներով, եւ մենք շատ ուշադիր եւ մեծ անհանգստությամբ դրան հետեւում ենք»։


Մարտի 7-ին եւ 8-ին Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ  են անցկացվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ, որի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Մարտի 9-ի առավոտյան իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հետ է կանչել օրինագիծը խորհրդարանից։


Մարտի 7-8-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 133 մարդ։ Մարտի 9-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել։ Հաղորդվում է, որ բողոքի ցույցերի ընթացքում տուժել է մոտ 60 ոստիկան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր