Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

16 մար 2023 14:30

Եթե հարցնենք երևանցիներին՝ տրանսպորտի վիճակը վատթարացել է. շուտով մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում

«20 օրից, ամենաշատը՝ 1 ամսվա ընթացքում նոր ավտոբուսները գիծ կմտնեն և կսպասարկեն երևանցիներին»,- Կառավարության նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներողություն խնդրելով վերջիններից՝ թվով 237 ավտոբուսի շահագուրծումն ուշացնելու համար:
«Եթե մենք այսօր շրջենք Երևանում և երևանցիներին հարցնենք՝ ինչպե՞ս է տրանսպորտի վիճակը Երևանում, բոլորը կասեն՝ վատթարացել է, որովհետև հին ավտոբուսներն ավելի վատն էին, բայց քանակով ավելի շատ էին, իսկ այսօրվա ավտոբուների քանակը բավարար չի Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար»,- ասաց Ավինյանը:




Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ նախապես խոստացել էին «MAN» ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են, ինչի համար ներողություն խնդրեց երևանցիներից։


«Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում։


Ինչ վերաբերում է այս ավտոբուսների շահագործմանը, մոտավորապես 30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն։ Զուգահեռ մրցույթներ ենք անցկացնում, կա որոշակի գործընթաց»,- ասաց Ավինյանը։


Անդրադառնալով Երևանի տրասնպորտային համակարգում իրականացվելիք բարեփոխումներին՝ փոխքաղաքապետը նշեց, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։


«Խնդիրը էականորեն մեղմվում է, բայց սա դեռ համակարգային լուծում չէ։ Այս տարվանից մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հաղթող․ միասնական տոմսային համակարգ է ներդրվելու և ավտոբուսներում, և մետրոյում։ Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ ու բերվելու է մի տրամաբանության։ Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ հավանաբար այս տարվանից, ինչն առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվում են ավտոբուսից։ Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնելու, և մեր նպատակն է բոլորին հնարավորինս մղել հանրային տրանսպորտ, որ քաղաքի բեռնաթափումը, խցանումների ծավալը նվազեցնենք։ Նոր կանգառներ և կանգառասրահներ ենք տեղադրելու, և, ամենակարևորը, ունենալու ենք կառավարման համակարգ, որը այս տարի չենք հասցնի ամբողջական ավարտել։ Այն շատ պարզ բան է տալու մարդկանց՝ կանգառներում ու կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում և կարողանալու են պլանավորել երթուղին»,- ընդգծեց Ավինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր