Սա իշխանության ձեռքի գործը չէ, հարձակումները նույն ձեռագրով են

Ինչպես գիտեք, լրագրողական ՀԿ-ները հայտարարությամբ խոսել են խնդրի մասին և արձանագրել, որ երկու հարձակումները նույն ձեռագրով էին։ Ի պատիվ լրագրողական կազմակերպությունների, իրենք դա չեն կապում իշխանությունների հետ։
Պետք է ասեմ, որ մեր և «Առավոտի» դեմ հարձակումը նույնական ոճով, նույնական ձևով ու նույնական արդյունքով էր։ Հավանաբար` հաքերները առևտրային նպատակներ են հետապնդում. գողանալ բաժանորդներ ունեցող ալիքը, փոխել անվանումն ու վաճառել սև շուկայում (իմիջիայլոց, երկու ալիքներին էլ գողացվելուց հետո նույն անունն է տրվել` «Տեսլա»)։
Ասեմ ավելին, ի տարբերություն «Առավոտի», «Իրազեկ քաղաքացիների միավորման» Youtube-յան ալիքում իշխանությունների դեմ կամ կողմ քոնթենթ չկար, իրազեկող տեսանյութեր էին և իշխանությունը որևէ մոտիվացիա չուներ դրանց դեմ հարձակում անելու։
Հիմքեր ունեմ կարծելու, որ թե մեր և թե «Առավոտի» Youtube-յան ալիքները կարճ ժամկետում հետ կբերվեն։
Հ.Գ. Ես իշխանությունների փաստաբանը չեմ, բայց իշխանության հասցեին ակնհայտ անտեղի մեղադրանքները թուլացնում են իրական քննադատության արժեքը»։