Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

20 մար 2023 18:10

Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը

Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուսկրոնում (Բելգիա) ազգությամբ հայ տղամարդը ՝ Գրիգորը, դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա դստերը՝ Դանիելային: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

 
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բիլմոն փողոցում: Հարեւանների փոխանցմամբ, նրանց տանը իսկական ողբերգություն է տեղի ունեցել, իսկ իրենք ականատես են եղել ոստիկանության եւ շտապօգության մեքենաների ժամանմանը:


Aravot.am-ի տեղեկություններով Գրիգորի ազգանունը Մարգարյան է, նա ծնունդով Աշնակ գյուղից էր: Նրա դուստրը՝ Դանիելան փաստաբան էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր