Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 մար 2023 15:30

Հայաստանը կմիանա՞ Պուտինին ձերբակալելու միջնորդությանը. ռուս խաղաղապահների գտնվելուց բավարարված չեն և՛ ՀՀ--ում, և՛ ԼՂ-ում

ՀՀ-ին պետք է այդ համաձայնագրին միանալը։ Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի,  լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանը կմիանա՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջնորդություն ներկայացրած Հռոմի ստատուտին։


«Ես պրակտիկայում չեմ պատկերացնում, թե ինչպիսի գործողություններ պետք է անի երկիրը, անկեղծ, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ ձեր հարցին, բայց, կարծում եմ, որ այն իր իրավական և քաղաքական գնահատականով է շատ ավելի ծանրակշիռ, քան գործողությունների և ասելիքի մասով», - ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե այդ համաձայնագիրը վավերացվի Հայաստանի խորհրդարանի կողմից, և Պուտինը ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի նիստերից մեկի ժամանակ այցելի Հայաստան, ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունն ի՞նչ գործողություններ կանի։
***
Ցավով եմ ասում, որ ռուս խաղաղապահների զորախումբն ապագայում էլ հնարավորություն է ունենալու ապացուցելու իր գործունեության արդյունավետությունը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով  միջազգային դիտորդական առաքելության և տարբեր մեխանիզմների մասին։


«Մինշանակ է, որ այսօր իրենց այնտեղ գտնվելն ինչ-որ չափով ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, բայց ակնհայտ է, որ դա ոչ միայն բավարար չէ, այլ նվազագույնն է, որ այսօր հնարավոր է։ Հայաստանը, վստահ եմ նաև Արցախը, դրանով բավարարված չեն։ Դրա մասին են խոսում ռուսական կողմի նկատմամ բավական մեծ վստահություն ունեցող ԼՂ-ի բնակիչների կողմից իրականացվող ակցիաները, որոնք տեղի են ունենում ռուս խաղաղապահների գրասենյակի մոտ», - ասաց Ալեն Սիմոնյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր