Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում       Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում    

21 մար 2023 12:00

Տեսանյութ.Պարոն Թևանյան, հերիք է զբաղվեք Ալիևի փաստաբանությամբ, տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք խորհրդարանում

Այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դաշինքի հայտարարության տեքստը, որի քվեարկությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց:


Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի փակումից օրեր անց ԱԺ-ն ընդունել է հայտարարություն:


«Այս հայտարարությունը չի լուծում այն խնդիրները, որոնց մասին հրապարակայնորեն պնդումներ է անում ընդդիմությունը»,- նշեց նա:


 
Մեկնաբանելով հիմնական զեկուցող պարոն Թևանյանի «էկզոտիկ» մտքերը՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Դուք ըստ էության հանդես եք գալիս Իլհամ Ալիևի պաշտպանության դիրքերից: Դժվար է արդեն ընդգծել ձեր ընդգծված խանդաղատանքը Իլհամ Ալիևի նկատմամբ, մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք խորհրդարանում: Մենք խոսում ենք խաղաղությունից, դուք մեզ ասում եք՝ պատերազմի կուսակցություն»:


Նա նշեց, որ եթե իրենք քաղաքական հիշողություն չունենային, կմոռանային, որ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է այն մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը, որը ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ, համաձայն որի՝ ԼՂ հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր: «Հերիք է գալ այստեղ և զբաղվել Իլհամ Ալիևի փաստաբանական գործունեությամբ»,- ամփոփեց նա:


Մանրամասն՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր