Զինծառայողի մաhվան դեպքով uպանության hատկանիշներով վարnւյթ է նախաձեռնվել․ՔԿ-ն մանրամասներ է հայտնել          Ֆեյսբուքյան գրառումների ուսումնասիրության, հրապարակված անհայտ ծագումնաբանության ձայնագրությունների հիման վրա 11 անձ է ձերբակալվել. ՔԿ-ի լուսանկարների թիրախում Սրբազանն է       Ադրբեջանը վերցրեց Ղարաբաղը, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանից. որքա՞ն ցավոտ են նրա այդ ցանկությունները հենց ՀՀ-ի համար    

22 մար 2023 12:30

Եղել է նախապես ծրագրված դարանակալում.ադրբեջանական զինուժն ինքն է մատնանշել, որոշել ռուսական զինուժի ժամանման կետը, վայրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ.Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:


Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ հայ զինծառայողի գտնվելու վայրն է միայն հայտնի, նրա վերադարձման մասին խոսք չկա:


Խնձորեսկի գյուղապետարանից հայտնեցին ավելի ուշ, որ մոլորված զինծառայողը ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում:


«Տոգարմա» տելեգրամյան ալիքը գրել է, որ ռուսական կողմը դիմել էր ադրբեջանական կողմին՝ թույլատրել որոնողական աշխատանքներ իրականացնել, Ադրբեջանը սկզբում թույլատրել է, այնուհետ հայտնել, որ կորած հայ զինծառայողն արդեն իրենց մոտ է:


Ավելին, ըստ տելեգրամյան ալիքի, ադրբեջանական զինուժն ինքն է մատնանշել, որոշել ռուսական զինուժի ժամանման կետը, վայրը:


Տեղ հասնելուն պես ռուսական զինուժն ընկել է ադրբեջանական թիրախավորված կրակի տակ, նախազգուշական կրակոցներ չեն եղել: Այսինքն, եղել է նախապես ծրագրված դարանակալում: Ադրբեջանական կողմը չէր կարող շփոթել ռուսական զինծառայողներին հայ զինծառայողների հետ, քանի որ շատ լավ գիտեին նրանց ժամանման վայրը, ժամանակը, եթե չասենք՝ իրենք էին այդտեղ հրավիրել ռուս զինծառայողներին:


Ադրբեջանական կողմի թիրախավորման արդյունքում ռուս զինծառայողները վիրավորում են ստացել գլխի շրջանում:


Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։


Իսկ «Տոգարմա» ալիքը հիշեցրել է, որ առաջին դեպքը չէ, երբ ռուսական զինծառայողները թիրախավորվում են ադրբեջանական զինուժի կողմից: Մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի գնդակոծության հետևանքով վնասվել էր Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման կետը և մեկ ավտոմեքենա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր