Ենթադրենք, մի 10-15 տարի հետո Եվրոպական դատարանում գործը շահեցիր՝ հետո՞: Մի քանի հազար եվրո չի՞ եղածը, կտանք՝ կվերջանա․ Եվրոպական դատարանը վճիռ է ընդունել          Ղրղզստանում պետական ​​հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկությունները տագնապալի են       Ադրբեջանցին կկանգնի ՀՀ դատարանի առաջ՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար    

25 մար 2023 10:03

2 ճանապարհ ունենք․Պատրաստվել երկարաժամկետ եւ կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է: Արցախից տեղեկացանք, որ նախագահը հավաքել է իր մերձավոր շրջապատին եւ ասել, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է` առաջիկայում ընտրություններ չեն լինելու:
 
Նաեւ ասել է, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ եւ կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել, դիվերսիայի փորձերը կանխել եւ դիվերսանտներին ոչնչացնել, վերականգնել Արցախի բնականոն կյանքը, գործարկել այլընտրանքային ճանապարհը եւ մեծով-փոքրով զինվել` պատրաստվելով առաջիկա պատերազմին: Ասել է, որ մեր առջեւ երկու ճանապարհ կա` կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ կռվել, եւ եթե պետք է, զոհվել` պահպանելով մեր անկախությունը: Իսկ Ադրբեջանին ինտեգրվելու տարբերակը բացառված է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր