Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում    

13 ապր 2023 13:05

Տեսանյութ.Բլոգեր Թաթարսկիի սպանությունից անմիջապես հետո՝ նույն օրը սպանության կազմակերպիչը մեկնել է ՀՀ, որտեղից էլ տեղափոխվել է Թուրքիա

Ռուսաստանյան ՌԱԴԾ-ի (ФСБ РФ) հաղորդման համաձայն սույն թվականի ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ահաբեկչության արդյունքում սպանված հայտնի բլոգեր Վլադլեն Թաթարկիի սպանության կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովն է, ով այդ այդ ամենը կազմակերպել և իրականացրել է Դարյա Տրեպովայի հետ համատեղ:

Ըստ ՌԱԴԾ-ի, Թաթարսկիի սպանությունից անմիջապես հետո՝ նույն օրը Դենիսովը մեկնել է Հայաստան, որտեղից էլ տեղափոխվել է Թուրքիա:

ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ Դարիա Տրեպովան Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է իրականացրել Հակակոռուպցիոն հիմնադրամի (Ալեքսեյ Նավալնիի կազմակերպությունը) ղեկավարության դիվերսիոն աշխատանքի կոչերից հետո։ Մասնավորապես, հայտնում են հիմնադրամի ղեկավարների՝ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի անունները։ Նրանց նկատմամբ Ռուսաստանում հարուցվել են քրեական գործեր՝ հրապարակային ահաբեկչության և ծայրահեղականության դրդման համար, որի շրջանակներում նրանք հետախուզման մեջ են հայտնվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր