Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել          Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց       Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ    

17 ապր 2023 16:55

Տեսանյութ.44-օրյայի մասնակից ադրբեջանցի զինվորականները բողոքում են, Ալլահը վկա, սովից մեռնում ենք,Ալիևը խաբեց մեզ տարավ Ղարաբաղում օգտագործեց

Ղարաբաղում կռված ադրբեջանցի զինվորները բողոքում են, որ Ալիևի դիկտատորական ռեժիմը խաբեց իրենց տարավ Ղարաբաղում օգտագործեց՝ ոսկուց սարեր խոստանալով, իսկ հիմա լքել է իրենց՝ անհույս ու անտեր թողնելով։

Նրանք հագել են իրենց զինվորական շորերը, կպցրել մեդալները և գնացել Բաքվում, մետրոյի դեմը մուրացկանություն անելու։ «Ալլահը վկա, սովից մեռնում ենք ես ու ընտանիքս։ Կինս հղի է, մի բանան է ուզում, բայց չկարողացա առնել։ Ղուրանով եմ երդվում, եթե տանս մեջ երեք հատ կարտոֆիլ գտնեք՝ թքեք երեսիս։

Դեղ չեն տալիս, հաշմանդամություն չեն տալիս, տված դեղերն էլ այնպիսի դեղեր են, որ գլուխս անջատվի ու ես կիսագիտակից վիճակում մենակ քնեմ։ Տանը հացի փող չունենք, սովից կոտորվում ենք։ Նայեք, փողամանիս մեջ մի կոպեկ չկա, պարտքով փող եմ վերցրել, որ հասնեմ Բաքու և փող մուրամ։ Ինձ սպանեմ՝ տնեցիք սովից կմեռնեն։ Թողեք, գոնե մուրալով հացի փող հավաքեմ»,-հայտարարում է «հաղթած» մուրացկաններից մեկը՝ Թաջեդդին Ջաֆարովը։ Նրա ընկերը՝ Վահիդ Սադիխովը երկրորդում է նրան․
«Դուռ չմնաց, որ չթակեմ, մարդ չմնաց, որ չդիմեմ։ Ասում էին պրոբլեմը մեկն է՝ Ղարաբաղը, մենք գնացինք այդ պրոբլեմը լուծեցինք, բայց մեր պրոբլեմները չլուծված մնացին։ Հոգնել եմ, զզվել եմ, ապրելու հնար չկա։ Իրենք գրպանները դոլլար են լցնում, իսկ մենք՝ դեղեր։ Ի՞նչ անեմ։ Բենզին լցնեմ վրես ու վառե՞մ ինձ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր