Հուշահամալիրը երեկ խավարի մեջ էր, հատուկ կամ լազերային լուսավորություն չէին միացրել, չկային «Ճանաչում» և «Հատուցում» վանկարկումները

Ջահակիր էի երեկ:
Իմ պայքարի ջահը բռնած քայլում էի՝ նախնիներիս պահանջն ու իմ ինքնության կրակը վառ պահած:
Բազմահազար երթով հասանք Ծիծեռնակաբերդ:
18 տարի գրեթե միշտ ես այդ երթի մաս եմ եղել ու գիտեմ ինչպես է կազմակերպվել այն՝ հարգանքի, պատմական հիշողության և պահանջատիրության համազգային ակցիան:
Հուշահամալիրը կարելի է ասել խավարի մեջ էր, հատուկ կամ լազերային լուսավորություն չէին միացրել:
Երաժշտություն էլ չկար, լուռ էր:
Այնինչ անցյալ տարիներին դրանք եղել են՝ ՄԻՇՏ:
Ամեն կերպ ընդգծված էր, որ պետությունն այդտեղ չէ, դուք եք, ձեր «մարգինալ» երթը:
Առաջ եթե վանկարկումներում ՝ «Ճանաչում» և «Հատուցում»-ն էր վանկարկվում՝ ուղղված արտաքին լսարանին և Թուրքիային, այս անգամ վանկարկվում էր՝ «Ազատ-անկախ, առանց թուրքի Հայաստան», ու դա ուղղված էր արդեն մեր դե ֆակտո թրքամետ իշխանությանը:
Քեմալական պայմանագիրը թուրքի խաթրին կպնել չի ուզում:
Քեմալապատկան հակահայերը սրիկա ուրացողներ եք:
ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԵՆ:
(Իսկ սրանց ինչ-որ կերպ առնչվողներին թվում է, թե էս մուրն իրենց երեսին չի քսվում…)
Կողք-կողքի դեռ հանդուրժում են իրար ՀԱՅաստանն ու ՀԱԿԱհայաստանը…..
Սրանցից մեկն է լինելու՝ մյուսի չլինելու հաշվին»: