2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում          Հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ       Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 ապր 2023 11:52

Ադրբեջանն ուզում է նոր արբանյակ ուղարկել տիեզերք

«Ազերկոսմոս» տիեզերական գործակալությունը բանակցություններ է վարում արբանյակներ արտադրող միջազգային առաջատար ընկերությունների հետ՝ ուղեծիր նոր արբանյակ արձակելու հարցի շուրջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը։


Հրապարակումների համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև կատարվի ամենահարմար ու շահավետ ընտրությունը․ «Նոր արբանյակի մշակման և շահագործման հանձնելու գործընթացից առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն անցկացնել»։
Նշվում է նաև, որ արբանյակն ուղեծիր արձակելուց առաջ ուսումնասիրվում են նաև դրա տնտեսական և «ոչ տնտեսական» օգուտները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր