Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»          Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար    

29 ապր 2023 12:10

Ալիևը կնոջ հետ Ստամբուլ է մեկնել Էրդողանի հրավերով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ փոխնախագահ Ալիևայի հետ մեկնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ նրանց օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողություն է իրականացվել։
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը և այլ պաշտոնյաներ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Ալիևն աշխատանքային այցով Թուրքիա է մեկնել Էրդողանի հրավերով։

Հիշեցնենք, օրեր շարունակ ԶԼՄ-ներում, սոցցանցերում տարածվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատառողջ լինելու, նույնիսկ մահվան մասին լուրեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր