Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

03 մայիս 2023 14:51

Հայաստանի մեկնաբանություններում կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ

«Մենք Հայաստանին ուղարկել ենք խաղաղության պայմանագրի նախագածի չորս նոր տարբերակ։ Նրանք վերադարձրել են իրենց մեկնաբանություններով։ Այն, ինչ մենք տեսել ենք այդ մեկնաբանություններում, կրկին Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են»,-այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ  Իհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև  բանակցություններին։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև գրում են, որ խոսելով ԱՄՆ մայրաքաղաքում երկու երկրների միջև ընթացող բանակցությունների մասին՝ նա հույս է հայտնել, որ դրանք կտան տեսանելի արդյունքներ։

Ի դեպ Ալիևն այս հայտարարություններն արել է ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Շուշիում, որտեղ նշում է հոր հարյուրամյակը։
***
«Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշին ազատ տեսնելն էր, և մենք իրականություն դարձրինք նրա երազանքը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եվ մենք հպարտ ենք դրանով: Մենք ուրախ ենք, բոլոր ադրբեջանցիները հպարտ են մեր հաղթանակով»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր