Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

04 մայիս 2023 14:50

Արդյոք զենքի գնման հետ կապված ՌԴ–ն հանդիսանո՞ւմ է խոչընդոտ

Զենքի գնումների և մնացածի մասով Հայաստանը ժամանակին շատ թափանցիկ է եղել և այդ թափանցիկությունը վնասել է ՀՀ պետական շահերին։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց Վահագն Ալեքսանյանը` ի պատասխան հարցադրմանը` արդյոք Հնդկաստանից զենք ձեռք բերելու հետ կապված խոչընդոտներ կան, թե ոչ։

 
Ավելի վաղ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարել էր, թե ունի տեղեկություն, որ ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Հայաստանը զենք գնի։

Նախկին գործընկերոջ այս հայտարարությանը Ալեքսանյանը ծանոթ չէր։
 
«Չգիտեմ ինչի մասին է խոսքը, չեմ լսել նման հայտարարություն։ Բայց առհասարակ` թե՛ մատակարարումների հետ կապված, թե՛ ճանապարհի տրանսպորտացիայի և մնացածի հետ կապված փորձում ենք շատ չխոսել, չծավալվել։ Թույլ տվեք Հնդկաստանի զենքի գնումների և մնացածի մասով հանրային որևէ քննարկում չծավալել»,–ասաց Ալեքսանյանը։
Ճշտող հարցին` արդյոք զենքի գնման հետ կապված ՌԴ–ն հանդիսանո՞ւմ է խոչընդոտ, իշխող ուժի պատգամավորը ո՛չ ժխտեց, ո՛չ էլ հաստատեց` նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր