Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

04 մայիս 2023 15:49

Կրեմլի վրա Կիևի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևում, անկասկած, կանգնած է Վաշինգտոնը

Կրեմլի վրա Կիևի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևում, անկասկած, կանգնած է Վաշինգտոնը: Այս մասին մայիսի 4-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն:

«Անկասկած. նման որոշումները՝ նպատակների սահմանումը, միջոցները, Կիևին ամեն ինչ թելադրվում է Վաշինգտոնից։ Մենք քաջատեղյակ ենք»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նաև հավելել է, որ Կրեմլի վրա անօդաչու սարքերով հարձակման փորձից հետո անվտանգության համակարգերն ավելի կուժեղացվեն։

Նաև ճեպազրույցում մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլի վրա հարձակումը հերքելու Կիևի և Վաշինգտոնի փորձերը ծիծաղելի են, քանի որ նման հարձակումների մասին որոշումը կայացվում է ԱՄՆ-ում, իսկ Ուկրաինան իրականացնում է դրանք։

Նախօրեին՝ մայիսի 3-ին, ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր Կրեմլում Պուտինի նստավայրին անօդաչու թռչող սարքերով հարվածելու փորձի մասին։ Միջադեպը դիտարկվել է որպես պետության ղեկավարի դեմ մահափորձ։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հարձակման դեպքի առթիվ։ Ուկրաինայի նախագահ ՎՑլադիմիր Զելենսկին հերքել է Կիևի առնչությունն այս միջադեպին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր