Արևմուտքն իր դաշնակիցներով պետք է զգուշանան հայ-թուրք -ադրբեջանական հարաբերությունների պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները շարունակելու հեռանկարներից

«Հուսով ենք, որ պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք եղած նուրբ իրավիճակը: Թեև հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների մեջ մտնելու վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի կնքումը», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Աքար նաև հավելել է, որ եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության համար, դրա քաղաքական և տնտեսական օգուտը մեծ կլինի ողջ տարածաշրջանի համար:
«Թուրքիան կցանկանար, որ երրորդ երկրները, ներառյալ՝ Արևմուտքի իր դաշնակիցները, կամ օգնեն այս նոր ըմբռնմանը, կամ գոնե զգուշանան պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները շարունակելու հեռանկարներից», - ասել է Աքարը։