Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 մայիս 2023 13:44

«Որդիների Կանչ»-ը 2 օր է՝ ուշքի չի գալիս այս լուրից…ՀՀ-ում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց տիկին Գոհարի տղայինն է

44-օրյա պատերազմում զավակներ կորցրած ծնողների հիմնած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել:



«Որդիների Կանչ»-ը 2 օր է՝ ուշքի չի գալիս այս լուրից…


Ցավով և սրտի մեծ կսկիծով տեղեկացանք, որ մեր Տիկին Գոհարի, ում ոսկիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, տղայի ԴՆԹ-ում կա համընկում…


Եկար ու ձիգ 3 տարիներ…ԴՆԹ-ի մի քանի փորձեր..


Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց Տիկին Գոհարի տղայինը՝ Արայիկ Բաղդասարյանինն է։


Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից է։


Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես սեպտեմբերի 28-ին ԿԱՄԱՎՈՐ մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում։


44օրյա պատերազմում քաջաբար նահատակված հերոս, ԿԱՄԱՎՈՐ Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգստի արարողակարգը տեղի կունենա այսօր՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։


Հերոս Արայիկ Բաղդասարյանը վաղը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում…


Մենք լիահույս էինք չտսենել Արայիկի անունը զոհվածների ցուցակում…Բայց 3 տարի անց այս բոթը կրկին տակնուվրա արեց մեր հոգիները…»,-ասված է ծնողների տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր