Պատերազմից անցել է շուրջ 3 տարի, մինչ օրս մեղավորներ են ման գալիս.Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, ապա իրավապահ համակարգն ի՞նչ է անում
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/1544338305_artur-vanecyan.jpg)
«Երկիր, պետություն, իրավապահ համակարգ. պատերազմից անցել է շուրջ 3 տարի, մինչ օրս մեղավորներ են ման գալիս։ Մի փուլում էլ փորձեցին ասել, թե Շուշիի հանձնման մեղավորներից մեկն էլ ես եմ, ասում էին՝ պետք է նստի, դատվի։ 3 տարի անցել է, ինչպես տեսնում եք, ոչ մի բան չկա։ Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, ապա իրավապահ համակարգն ի՞նչ է անում։ 3 տարին, հավատացեք, շատ մեծ ժամանակահատված է, որպեսզի, այսպես կոչված, 5-րդ շարասյունը բացահայտվի», - ասաց Վանեցյանը։
Նրա գնահատմամբ, այս պարտության ընթացքում ամենամեծ դավաճանությունները գործել են գործող իշխանությունները։
«Նրանք անպայման դրա համար պետք է պատասխան տան», - նշեց Արթուր Վանեցյանը։