Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

09 մայիս 2023 19:48

Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում

Մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 9-ի երեկոյան ժամերին, 13-14-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր