Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում    

10 մայիս 2023 13:30

Բաքվում մեծ աղմուկ է բարձրացել.Մետաքսի ճանապարհն առանց Ադրբեջանի. Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը եւ Հայաստանի օգտին է քարտեզը կազմել

Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդաչօղուի ներկայացրած Թուրքիա–Չինաստան ճանապարհի քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել է Ադրբեջանում եւ Թուրքիայի ազգայնականների մոտ։


Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացրել է նախընտրական ծրագրերից մեկը, որը ենթադրում է արագ հաղորդակցություն Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ, որի ճանապարհը անցնելու է Իրանով եւ միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների մոտով։


Սակայն այս քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ քարտեզում անցնող ճանապարհը շրջանցում է Ադրբեջանը եւ թուրք ազգայնականների ու Ադրբեջանի երազանք «Զանգեզուրի միջանցք»–ը բացակայում է քարտեզում։


Բաքվում հայտարարել են, թե Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը եւ Հայաստանի օգտին է քարտեզը կազմել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր