Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 մայիս 2023 12:26

Չավուշօղլուն Էրդողանի մրցակցին կոչ է արել ներողություն խնդրել Ադրբեջանից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախագահական ընտրություններում նախագահ Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին կոչ է արել ներողություն խնդրել Ադրբեջանից։


Չավուշօղլուի խոսքով՝ ընդդիմադիրը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանին տրանսպորտային նախագծից բացառելու մտադրության համար, որը նա անվանել է «կյանքի նախագիծ»։




Հիշեցնենք, որ Թուրքիա-Չինաստան ճանապարհի քարտեզը, որը ներկայացրել է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի և Թուրքիայի ազգայնականների շրջանում։


Քըլըչդարօղլուն ներկայացրել է նախընտրական ծրագրերից մեկը՝ առաջարկելով արագ կապ հաստատել Թուրքիայի և Չինաստանի միջև, որն անցնելու է Իրանով և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններով։


Քարտեզն առանձնահատուկ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ քարտեզի վրա ճանապարհը շրջանցում է այդ երկիրը, իսկ թուրք ազգայնականների երազանքն ու Ադրբեջանը՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» դրա վրա չկա։


Բաքվում հայտարարել են, որ Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը և քարտեզը հօգուտ Հայաստանի է կազմել։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր