Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

11 մայիս 2023 17:15

Բելառուսի ՊՆ-ն հայտնել է Մինսկում եւ Գոմելում զինապարտների հետ վարժական հավաքներ սկսելու մասին

Մայիսի 11-ից հունիսի 2-ը Բելառուսում զինապարտների հետ վարժական հավաքներ կանցկացվեն։ Այս մասին ասվում է Բելառուսի պաշտպանության նախարարության Telegram-ալիքում։

Նշվում է, որ հավաքները կանցկացվեն Գոմելում, ինչպես նաեւ Մոզիրի շրջանում եւ Մինսկի Լենինյան շրջանում:

Պաշտպանության նախարարությունում հայտարարել են նաեւ, որ հավաքների ընթացքում գործադիր կոմիտեների եւ վարչակազմի աշխատակիցները կմշակեն համալիր միջոցառումներ՝ կապված տարածքային զորքերի ձեւավորման եւ առաջադրանքների կատարման նախապատրաստման հետ: Հստակեցվում է նաեւ, որ հավաքների ավարտին զինապարտները կմասնակցեն հրամանատարաշտաբային զորավարժություններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր