Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

12 մայիս 2023 14:21

Մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց...Հայաստանն ինքնուրույն երկիր չէ և շարժվում է ուրիշների թելադրանքով

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում մասնակցել է մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվան։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։


Թուրքիայում անցկացվող զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈւ և ՌԾՈւ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։ Բարձր մակարդակի դիտարկման օրվան մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ․ Հասանովը։


Աքարը ելույթ է ունեցել, որում, նշելով, որ Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել, ընդգծել է․


«Ադրբեջանը և Թուրքիան մեկ և միասնական խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Դեռևս սպասում ենք, որ այս խաղաղության ձեռքը սեղմվի։ 


Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե այդպես լինի, մենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, խաղաղության մեջ մտնենք և այնուհետ Վրաստանը, Իրանը դրան միանան, Ռուսաստանը միանա, դա Կովկասում կայունության, խաղաղության միջավայր կստեղծի։ Դա բոլորի օգտին է։ Փորձում ենք դա բացատրել»


Աքարն անհիմն պնդումներ է քաշել, թե իբր Հայաստանն ինքնուրույն երկիր չէ և շարժվում է ուրիշների թելադրանքով:


«Համարում ենք, որ եթե այս տարածաշրջանի պայմաններին և աշխարհագրությանը համապատասխան շարժվեն, դա տարածաշրջանի համար և նրանց համար շատ ավելի օգտակար է լինելու»,-ասել է նա։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր