Ուժ ունեցողներն այսօր փորձում են վերափոխել աշխարհը, պետք է ամուր կառչենք միմյանցից. ՀԱՊԿ պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու ուրիշ այլընտրանք չկա
![](https://www.tert.am/news_images/1186/3557828_1/1577035001_0_259_3169_2042_1920x0_80_0_0_d8eeec6e35840e765b703d35f4499c5c.thumb.jpg)
«Ուժ ունեցողներն այսօր փորձում են վերափոխել աշխարհը։ Եվ մենք ուշադրության կենտրոնում ենք, այնպես որ պետք է նեցուկ լինենք միմյանց: Դա մեր քաղաքականությունն է, որն առաջարկում ենք ձեզ: Կարծում եմ, որ մեր պետությունների ինքնիշխանության և անկախության պահպանման համար այլընտրանք չկա», - ասել է Լուկաշենկոն։
Նա համոզմունք է հայտնել, որ Բելառուսի նախագահության կարգախոսը՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին:
«Այս առումով չի կարելի շրջանցել մեր շարքերի միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակում պատրաստվում է անհրաժեշտ ջանքեր գործադրել ՀԱՊԿ պետությունների համախմբվածության բարձրացման համար: Հենց առկա հակասությունների վերացման մեջ ենք տեսնում կազմակերպության ամրապնդման, պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման հեռանկարը», - ասել է Բելառուսի ղեկավարը։