Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 մայիս 2023 12:11

Դեմ եմ Թուրքիայի էներգետիկ կախվածությանը ՌԴ-ից, չափազանց վտանգավոր է և մենք կպարտվենք

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հարցազրույցում ասել է, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու գաղափարը վտանգավոր է համարում Անկարայի համար և որ դա սպառնում է երկրի էներգետիկ անկախությանը։


«Ես դեմ չեմ լինի Մոսկվայի հետ լավ հարաբերություններին, ընդհակառակը՝ որոշ ոլորտներում, օրինակ՝ նավթաքիմիական արդյունաբերության, ալյումինի, Ռուսաստանից ստացել ենք տեխնոլոգիական ենթակառուցվածք։ Սակայն ես դեմ եմ Թուրքիայի էներգետիկ կախվածությանը Ռուսաստանից», - ասել է Քըլըչդարօղլուն՝ պատասխանելով Babala TV Youtube ալիքի հեռուստադիտողների հարցերին:


Նրա խոսքով՝ այդ կախվածությունը «չափազանց վտանգավոր է» և կարող է ապագայում մեծ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար։


«Դուք ասում եք, որ պայմանագիր եք կնքել Ռուսաստանի հետ գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ, եթե հիմա Թուրքիան էներգետիկ առումով 30-40 տոկոսով կախված է Մոսկվայից, ապա հանգույցի ստեղծմամբ կախվածությունը կհասնի 70-80 տոկոսի, սա կապիտուլյացիա է, մենք կպարտվենք», - ասել է նախագահի թեկնածուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր