Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր          Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար       Տեսանյութ.Մայր Տաճարի մուտքի մոտ լարված իրավիճակ է, Վեհափառ Հայրապետի հեռանալը պահանջողները փորձում են ներխուժել եկեղեցի    

03 հուն 2023 16:49

Միայն ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են դիմակայել մի շարք ռուսական հրթիռների

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ աշխարհում միակ սպառազինության համակարգը, որն ի վիճակի է պաշտպանել ռուսական հրթիռներից, ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգն է, ըստ նրա՝ Ուկրաինային անհրաժեշտ են 50 այդպիսի համակարգեր: «ՌԻԱ նովոստի»-ն մեջբերում է արել Զելենսկու՝  Wall Street Journal-ին տված հարցազրույցից։


Թերթն ամբողջությամբ չի մեջբերում Զելենսկուն, սակայն ցիտում է նրա բազմաթիվ խոսքերը՝ լրագրողի ներկայացմամբ:


«Զելենսկին ինձ ասաց, որ բավարար կրակային հզորություն չունի իր ողջ երկիրը պաշտպանելու համար»,-գրում է նա՝ նշելով, որ զրուցակիցն ստիպված է հաստատել, որ ինքը պետք է ընտրի՝ օգտագործի մատակարարվող զենքերը թիկունքում, թե առաջնագծում։


Զելենսկին կարծում է, որ միայն ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են դիմակայել մի շարք ռուսական հրթիռների, նշում է պարբերականը։ Նրա կարծիքով, հարձակումները «դադարեցնելու» համար Ուկրաինային անհրաժեշտ է 50 այդպիսի համակարգ։


Զելենսկին ընդգծել է, որ Կիևը կցանկանար ավելի շատ արևմտյան զինատեսակներ ստանալ հակահարձակման համար և չի կարող սպասել դրանց «ամիսներով»։ Նրա կարծիքով՝ այսօր Ուկրաինան պատրաստ է հակահարձակման։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր