Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

20 հուն 2023 12:10

Անսպասելի և սենսացիոն հայտարարություններ են սպասվում. այսօր կբացվեն շատ փակագծեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ոմանց համար անսպասելի, սենսացիոն հայտարարություններ է անելու։ Խորհրդարանում զուգահեռ ընթացող ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
«Հետաքրքիր փաստերի, իրողությունների մասին է խոսվելու։ Ենթադրում եմ, որ սենսացիոն հայտարարություններ ևս կլինեն, քանի որ վարչապետն ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ ներկայացնելու է»,– վստահեցրեց նա։
 
Ինչ վերաբերում է ընդդիմության բոյկոտին, որ որոշել են չմասնակցել քննաիչ հանձնաժողովի նիստին, Սիմոնյանը հայտարարեց, որ կարող էին գալ ու ուղիղ եթերում վարչապետին հարց ուղղել տարիներ շարունակ իրենց հնչեցրած մեղադրանքների մասին։
 
«Ծիծաղելի են ընդդիմության այն հայտարարությունները, թե վարչապետն այս հարթակն է օգտագործում, որ իրեն ուղղված մեղադրանքները հարթի։ Փաշինյանը երբևէ որևէ մեկի վրա մեղք չի բարդել, ընդհակառակը»,– ընդգծեց նա։
 
ԱԺ նախագահի համոզմամբ` ընդդիմությունը չի գալիս քննիչ հանձնաժողվոի նիստին, քանի որ ասելիք չունի։ Բացի այդ, այն, ինչ հնչելու է նիստին, ընդդիմության հետ ընդհանրապես կապ չունի։
 
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր