Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում          Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ       Դեկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 հուն 2023 20:33

Տեսանյութ. Ինչ է դավաճան ե՞մ, հա՞յ եմ, որ ինձ չեն թողնում...Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում ու ի՞նչ կապ ունեն հայերն այդ ամենի հետ

«Արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել ոսկու մոտակա հանքավայրի արդյունահանման թափոնների համար նախատեսված նոր արհեստական ջրամբարի շինարարության դեմ: Ադրբեջանական պետությունն էլ ի ցույց է դնում բնապահպանական խնդիրների հանդեպ իր իրական վերաբերմունքը: Գյուղացիների ակցիային ի պատասխան՝ ոստիկանները ծեծ ու ջարդ են իրականացրել, ինչպես նաև արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել: Այս պահի դրությամբ գյուղացիների մուտքն ու ելքը խիստ սահմանափակված է:

Բողոքի ակցիաների ժամանակ հնչում են նման արտահայտություններ՝ «ովքե՞ր են արհեստական լիճ կառուցում, այդ կառուցողները հայեր են» (այստեղ «հայեր» ասելով վիրավորում են սեփական իշխանություններին), «ես ինչ է դավաճան ե՞մ, հա՞յ եմ, որ ինձ չեն թողնում գյուղ մտնել»: Ինչպես տեսնում եք հայերի հանդեպ ատելությունը դրսևորվում է ցանկացած դրվագում:

Գյուղացիների պնդմամբ՝ այդ հանքը պատկանում է Մեհրիբան Ալիևային»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր