Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

23 հուն 2023 14:30

Անհիմն են. ՀՀ քննչական կոմիտեն՝ քաղաքացու մեղադրանքների մասին, թե իրեն ՔԿ-ում խոշտանգել են, ծեծել և ահաբեկել

Տիգրան Առաքելյանը, որը «Հայ ազգային կոնգրես»-ի նախկին ակտիվիստ է, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաուղերձի միջոցով պատմել է, թե ՀՀ քննչական կոմիտեում «էլեկտրաշոկով խոշտանգել են իրեն, որին մասնակցել է անձամբ կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանը»:


Վերջինիս խոսքով՝ «ՔԿ-ում իրեն պահել են 11 ժամ, դրանից մոտ 8-9 ժամը եղել է ձեռնաշղթաներով, ենթարկվել ծեծի, հայհոյանքների, շանտաժի, սպառնալիքների»։


 
Առաքելյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ դրանք անհիմն են, անհեթեթ, նաև նշեցին, որ պարզելու համար կա իրավական ընթացակարգ, և անձը կարող է օգտվել այդ ընթացակարգից։


Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը):


Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը, սակայն, այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր