34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»          Ռուսաստանի ուղերձը Հայաստանին. «Սպայկայի» դեպքը չի կարող պատահականություն լինել. «Փաստ»       Սեպտեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուլ 2023 12:49

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհված 2 զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվել են ՀՀ Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով:


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։


«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:


Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը», - հավելել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր