Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները          Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Հայաստանին, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկան       Սյունիքի մարզի Քաջարանց գյուղում տնակ է այրվել, տուժածներ չկան    

01 հուլ 2023 14:30

Արցախի ՄԻՊ-ը կհրապարակի ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելն ապացուցող փաստեր ու փաստաթղթեր

Հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը:  Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:


«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով:


Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:


Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր