Աղդամով ճանապարհը տանում է ուղիղ Բաքու, Ադրբեջանի վերահսկողության տակ է. դա մահ է տանում մեզ

«Աղդամը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Եթե նման ճանապարհ գործարկեն, ապա ապրանք պետք է բերվի Բաքվից։ Ուրեմն կամ մենք պետք է միանգամից բոլորս ինքնասպան լինենք, կամ բոլորը հրաժարվեն Արցախից»,- ասաց Հակոբյանը։
Պատասխանելով հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանն այն ադրբեջանական տեսանյութերը, որտեղ Լաչինի միջանցքով արցախցիները ազատ երթևեկում են, պատգամավորն ասաց, որ նման բան չկա։ Որքան էլ որ ադրբեջանցիները փորձեն պրոֆեսիոնալ տեսանյութեր ստեղծել, միևնույն է ակնհայտ է, որ Լաչինի միջանցքով անցնող արցախցիները առողջական խնդիրներով մարդիկ են կամ դրանց ուղեկցողները։ Նրանք անցակետը հատում են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Ես հունիսի 15-ից ասել եմ, «մենք այլևս շրջափակման մեջ չենք, մենք պաշարման մեջ ենք»։
Նկարագրելով Արցախում այժմ տիրող հումանիտար վիճակը՝ Հակոբյանն ասաց, որ Արցախում իրավիճակը գնալով օրհասական է դառնում, քանի որ օրինակ խանութներում հնարավոր չէ որևէ սնունդ գնել, բացառությամբ որոշ խանութների, որտեղ կարելի է մակարոնեղեն հանդիպել կամ քիչ քանակությամբ բրինձ ու հնդկաձավար։ «Մարդիկ ապրում են պահուստներով, այդ առումով ժողովուրդը մի փոքր իմաստուն է, պահեստավորված հաստատ ունի, սակայն կան իհարկե մարդիկ, որոնք դա էլ չունեն, քանի որ նախ պիտի գումար ունենային»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ ամառային շրջանով պայմանավորված՝ հնարավոր է մի փոքր ավելի թեթև սնվել ու մի տեսակ ստացվում է օրն ավելի հեշտ անցկացնել, քան ավելի վաղ։ «Չեմ կարող ասել, թե ինչքանով է դրան պատրաստված իշխանությունը, քանի որ նույնիսկ իշխանականների խոսքերն են իրար հակասում։ Օրինակ ԱԺ նիստի ժամանակ նախագահն ասում է ոչ մի բանի պակաս չունենք, սակայն մեկ այլ պաշտոնյա նույն թևից խոսում է ալյուրի սահմանափակ լինելու, առաջին անհրաժեշտության մթերքի պակասի մասին։ Կամ չունեն տեղեկություն կամ չեն տալիս, նշեց պատգամավորը։