Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

04 հուլ 2023 14:43

Ռուսաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, բայց երկիրը վստահաբար դիմակայում է մասշտաբներով աննախադեպ ոչ լեգիտիմ պատժամիջոցներին

Ռուսաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, բայց երկիրը վստահաբար դիմակայում է մասշտաբներով աննախադեպ ոչ լեգիտիմ պատժամիջոցներին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի՝ տեսակապի ձեւաչափով վարվող նիստի ժամանակ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Ռուսաստանը վստահաբար դիմակայում է եւ դիմակայելու է արտաքին ճնշմանը, պատժամիջոցներին եւ սադրանքներին, եւ ներկա իրադրությունում մեր երկիրը շարունակում է կայուն զարգանալ։ Ռուս ժողովուրդը, ինչպես երբեք, կոնսոլիդացված է, համախմբումն ու բարձր պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի համար քաղաքական շրջանակները, ողջ հանրությունը վառ կերպով ցուցադրել են՝ զինված խռովության փորձի դեմ միասնական ճակատով հանդես գալով»։


Նախագահն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական հակասություններն աշխարհում դառնում են ավելի սուր, տեղի է ունենում անվտանգության դեգրադացում։


Ավելանում են նոր գլոբալ ճգնաժամի առաջացման ռիսկերը՝ զարգացած երկրների պարտքերի անկառավարելի կուտակման, սոցիալական շերտատման եւ ամբողջ աշխարհում աղքատության աճի ֆոնին, շարունակել է Պուտինը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր