Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

08 հուլ 2023 16:18

Պահեստազորայինների վարժական հավաքներն են սկսվելու․ ովքե՞ր կներգրավվեն այս անգամ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներակյացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

Նախատեսվում է 2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։


Նշված է, որ վարժական հավաքներին կներգրավեն մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:


Վարժական հավաքներին կներգրավվեն.


1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 382 պահեստազորային, որոնցից` 100 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 63 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 83 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, 127 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ,


2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 262 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ,


3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 50 պահեստա­զո­րային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ,


4) կապի մասնագիտություններով մինչև 51 պահեստազորային՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ,


5) հետախուզական մասնագիտություններով մինչև 168 պահեստազորային, որոնցից` 80 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 70 պահեստա­զորային` 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ,


6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 30 պահեստազորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 20 պահեստա­զորային` 2023 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը ներառյալ,


7) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 26 պահեստա­զո­րային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ,


8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ,


9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ,


10) տեղագրական մասնագիտություններով մինչև 19 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր