Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 հուլ 2023 15:04

Տեսանյութ. Ասում է մի բան, անում ուրիշ բան. ընդհանրապես չեմ վստահում Արայիկ Հարությունյանին

«Արցախի իշխանություններն ու մասնավորապես նախագահը վերջին ժամանակներում իրեն էնպես է պահում, որ ընդհանրապես վստահություն չունեմ այդ անձի նկատմամբ. հայտարարությունները, ուղերձները լրիվ այլ են, գործողություններն ու պահվածքը՝ լրիվ հակառակը: Հայտարարություններում, ուղերձներում հայրենասիրության, պաթոսի, պոպուլիզմի պակաս ընդհանրապես չկա, բայց գործողությունները դրա հակառակն են ասում»,- «Ռեվյու» հաղորդման եթերում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով նաև Արցախի ԱԺ վերջին նիստին. «Երկրի նախագահը եկել էր մեկ տարվա կատարած աշխատանքի մասին խոսելու, բայց չարեց, իսկ մեր ելույթներին ի պատասխան՝ ասաց, որ ինքը եկել էր անկեղծ զրույցի, իսկ մենք տանում ենք քաղաքական ուղղվածության. սա երկրի նախագահի պատասխանն է: Վստահել քո սեփական անվտանգությունն այդ անձին, դա ընդունելի չէ...»,- հավելել է Հակոբյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր