Ռուսաստանի հարավին սպառնում է ավերիչ տոռնադոների երկրորդ ալիքը
Սեւծովյան ափին հորդառատ անձրեւները եւ պտտահողմերը կշարունակվեն դեռեւս երկու օր։ Այսպիսի տագնապալի նախազգուշացմամբ Կրասնոդարի երկրամասի եւ Ղրիմի բնակիչներին, ինչպես նաեւ հանգստացողներին է դիմել «Գիսմետեո»-ի առաջատար օդերեւութաբան Լեոնիդ Ստարկովը։
Նրա խոսքով՝ միջին լայնությունների ու ենթարեւադարձային գոտիների համար այսպիսի քմահաճ եղանակը նորմ է, այստեղ միշտ ջերմացման շրջանները փոխարինվում են ջերմության իջեցման փուլերով։
«Անկայուն եղանակի այս փուլը ամենուրեք նկատվում է ողջ Սեւծովյան ափի երկայնքով, Կովկասյան լեռնաշղթայի երկայնքով։ Պտտահողմերը ծովի վրա են, բայց ցամաք դուրս չեն գալիս։ Եղանակը բավական քամոտ է, բայց ավելի վատ արդեն չի լինի։ Հետո կգա կայուն շոգը, Սեւծովյան ափին՝ +30 աստիճան։ Բայց անկայուն եղանակը անպայման կվերադառնա»,- Ստարկովին մեջբերել է Ura.ru-ն։