Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

14 հուլ 2023 15:28

Արցախը շրջափակման մեջ է, բայց տեսնում ենք ուղղաթիռների ամենօրյա թռիչքներ, դա բարեկամական և գործընկերային չէ․ պետնախարարը՝ ռուս խաղաղապահներին

Համաժողովրդական շարժման մասնակից արցախցիները Ստեփանակերտի օդանավակայանի մոտ են՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում:  Արցախցիները նախ հանդես եկան հայտարարությամբ՝  ռուս խաղաղապահներից պահանջելով բացել կյանքի ճանապարհը։

Այնուհետև ելույթ ունեցավ նաև ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա  հարց տվեց հավաքված արցախցիներին՝ ասելով, թե կա՞ ավելի լավ բան, քան միասնությունն է։  Հետո Ներսիսյանն ասաց, որ եկել են ռուս խաղաղապահներին և նրանց հրամանատարությանը ներկայացնելու արցախցիների պահանջները։

«Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր հանդեպ ցանկացած լավություն գնահատող և բազմապատիկը ներկայացնող տեսակն է։  Պատերազմից հետո արցախցին մշտապես իր երախտիքի խոսքն է ասել ռուս խաղաղապահ  ուժերին։ Եվ այսօր այստեղ ենք մեկ պահանջով՝ բացեք Արցախի կյանքի ճանապարհը և թույլ տվեք, որ Արցախի զարկերակն աշխատի։ Մենք այստեղ ապրել, մեր երեխաներին, թոռներին կրթել ենք ուզում, արդյոք մենք ավելի՞ն ենք ուզում»,- հարց բարձրացրեց նա:

Գուրգեն Ներսիսյանը նշեց, եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում իր ստանձնած պարտականությունները, դա  չի նշանակում, որ այդ ամենի ծանրագույն հետևանքներն իր վրա պետք է կրի արցախցին։

«Սա ամենևին բարեկամական, ընկերական և գործընկերային չէ, որ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման հետ, բայց տեսնում ենք  ուղղաթիռների ամենօրյա թռիչքներ, սա ամենևին բարեկամական, գործընկերային  չէ»,- նշեց արցախցի պաշտոնյսան։

 Պետնախարարը համաժողովրդական շարժման մասնակիցներին տեղեկացրեց, որ մի քանի հոգով կհանդիպեն ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովի, քննարկման մանրամասները կհայտնեն արցախցիներին, որից հետո կորոշեն անելիքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր