Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

17 հուլ 2023 10:02

Տեսանյութ.Արցախի ուսանողները չեն կարողանա Հայաստան գալ

Լիակատար շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախի դիմորդները զրկվել են հայաստանյան բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից: Խոսքը ներբուհական քննությունների մասին է: Քննարկումներից հետո թե Արցախի, և թե Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու հեռավար տարբերակն են ընտրել:


Քննությունները հանձնելուց, ընդունվելուց հետո երկրորդ հարցն է առաջացել՝ պաշարված Արցախից ինչպես Երևան հասնել: Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը չբացելու դեպքում արցախցի ուսանողները ստիպված կլինեն դասերը ևս առցանց տարբերակով անցկացնել:




Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուսաընկերության տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր