Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

17 հուլ 2023 17:03

Թուրքիայի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանը ևս վտանգի տակ է.Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայում կրկին անտառային հրդեհներ են բռնկվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 24 ժամվա ընթացքում 19 անտառային հրդեհ է բռնկվել հարավային Հաթայ և Մերսին, ինչպես նաև հյուսիս-արևմուտքում՝ Չանաքքալե նահանգներում:
 
Անդրադառնալով անտառային հրդեհներին՝ արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ասել է, որ հրդեհներից 16-ը մեկուսացվել են։ Նա նաև տեղեկացրել է անցյալ շաբաթվա ընթացքում հրդեհների հետաքննության վերաբերյալ՝ հայտնելով, որ բացահայտված 17 կասկածյալներից երկուսը բերման են ենթարկվել։
 
Նախարարն ասել է, որ հետաքննությունը վերաբերում է հուլիսի 10-19-ը ընկած ժամանակահատվածում բռնկված ինը անտառային հրդեհների: Չանաքքալեի Քըզըլքեչիլի գյուղում անտառային հրդեհը, որը սկսվել էր խոտածածկի տարածքից, երկու առանձին վայրերում այժմ տարածվել է հարևան Քեմել և Յուկարի Օքչուլար գյուղերում։
 
Հրդեհը մեկուսացնելու աշխատանքները շարունակվում են։ Հաթայի Բելեն շրջանում հրդեհը շարունակում է մոլեգնել, որը, ըստ տեղեկությունների, բռնկվել է երկու անձի անփութության հետևանքով, որոնք մաքրել են իրենց այգու եղեգնուտները:
 
Ուժեղ քամին նպաստել է հրդեհի արագ ընդլայնմանը, որը հանգեցրել է մի շարք բնակավայրերի բնակիչների տարհանմանը։ Նույն իրավիճակն է նաև Մերսինում։ Հրդեհն արագորեն սաստկացել է ուժեղ քամու պատճառով՝ վտանգ ներկայացնելով բնակելի թաղամասերի համար։
 
Այստեղ Գյուլնար շրջանում ևս մոլեգնում է անտառային հրդեհը, որը փորձում են վերահսկել օդից և ցամաքից միջամտությամբ։
 
Հավելենք, որ Գյուլնար բնակավայրը գտնվում է Թուրքիայի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանի շինհրապարակից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Այն կառուցում է ռուսական «Ռոսատոմը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր