Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

24 հուլ 2023 14:04

Մինչև 2024 թվականի ամառ Կիևը կհաղթի պատերազմում

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ մինչև ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի Կիևի հաղթանակով, որից հետո երկիրը կհրավիրվի դաշինք։
 
Ռեզնիկովը հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը, որն անցկացվելու է 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում, հոբելյանական է լինելու, նշվելու է ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակը։
 
«Ո՞վ գիտի, գուցե այս օրը շատ կարևոր դառնա Ուկրաինայի համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ սա «միայն կանխատեսում է»։
 
Ռեզնիկովը պարզաբանել է, որ երկիրը չի  կարող մտնել ՆԱՏՕ-ի կազմ, քանի դեռ լայնամասշտաբ պատերազմ է ընթանում, թեև Ուկրաինայի զինված ուժերը հիմնականում կատարում են դաշինքի պահանջները։ Նախարարը խոստացել է, որ Ուկրաինան կշարունակի իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Ռեզնիկովը նաև ասել է, որ մինչև 2024 թվականի գարուն ուկրաինացի օդաչուները օդ կբարձրանան ամերիկյան F-16 կործանիչներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր