Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 հուլ 2023 14:09

Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակը լուրջ է.որպեսզի չթուլանանք, զորակոչային տարիքը 27-ից բարձրացվել է 30-ի

ՌԴ-ում զորակոչային տարիքը 27-30-ի հասցնելու մասին օրենքի նախագիծը կապված է Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակի հետ, ասել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։ Նա պարզաբանել է, որ զորակոչային տարիքը մինչև 30 տարեկան բարձրացնելն անհրաժեշտ է նորակոչիկների կայուն թիվն ապահովելու համար։ Օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2024 թվականի հունվարի 1-ից, գրում է kommersant.ru-ն։


Պետդումայի հանձնաժողովն այսօր պաշտպանել է զինվորական տարիքի վերին շեմը բարձրացնելու ուղղումը, որը նաև խորհուրդ է տալիս փոփոխություններ մտցնել ոչ թե փուլային տարբերակով, այլ անմիջապես հաջորդ տարվանից։ 


Կարտապոլովը հայտնել է, որ 2023 թվականի գարնանային զորակոչին 147 հազար մարդ է զորակոչվել։ Նրա խոսքով, «որպեսզի այս ցուցանիշը կայուն լինի, իրենք ընդլայնում են համապատասխան սահմանները»։


«Օրենքի նախագծի ձևակերպումը փոխվել է այն պատճառով, որ ժողովրդագրական իրավիճակը լուրջ է, դա ազդում է մոբիլիզացիոն ռեսուրսի ծավալի վրա, և որպեսզի մենք չթուլանանք, նման ձևակերպում է պետք»,- վստահեցրել է Անդրեյ Կարտապոլովը։


Միաժամանակ նա պարզաբանել է, որ օրենքը չի տարածվի 2023 թվականի դեկտեմբերի 31-ին 27 տարեկան դառնողների վրա: 


«Մենք դա անում ենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր բանակի համար, ուստի մենք բացարձակապես վստահ ենք այս որոշման ճիշտության մեջ և համոզված ենք, որ մեզ կաջակցեն, այդ թվում՝ Դաշնային խորհրդի գործընկերները», - ասել է նա։


Փոփոխությունների համաձայն՝ զորակոչային տարիքի աստիճանական բարձրացում, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, չի լինի։ Վերին շեմը անմիջապես կբարձրացվի 27-ից 30 տարի, իսկ ստորին սահմանը կմնա նույնը՝ 18 տարեկանից։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր