Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն    

26 հուլ 2023 12:23

Ինչ է ուղարկվում ԼՂ,իրականում այս ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է

Լեռնային Ղարաբաղ գործընկերների հետ ճշգրտվել են պարենի և դեղորայքի անհրաժեշտ տեսակները, կազմակերպվել են դրանց գնումը, պահեստավորումն ու առաքումը դեպի Կոռնիձոր: Այդ մասին «Լուրերի» հատուկ թողարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:

Նա նաև հրապարակեց պարենի և դեղորայքի մասով ամբողջական ցանկն ու ծավալը, որ ուղևորվեց դեպի Կոռնիձոր:

Ըստ այդմ՝ 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:

«Ինչպես տեսնում եք, սրանք ամենաանհրաժեշտ կենսական պարենի տեսակներն են: Ընդհանուր առմամբ, իրականում այս ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է: Իհարկե, սա բավարար չէ, սակայն շատ անհրաժեշտ է առնվազն այս պահին օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նախարարի տեղակալը:

Նախարարի տեղակալը նաև հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ Կառավարությունը պատերազմից հետո 20-ից ավելի աջակցության միջոցառումներ է կազմակերպել՝ չհաշված տարեկան բյուջետային աջակցությունը, որ ամեն տարի տրամադրվում է Լեռնային Ղարաբաղին:

Աննա Ժամկոչյանը նաև տեղեկացրեց, որ բեռներն ուղեկցում են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արտգործնախարարության և առողջապահության նախարարության ներկայացուցիչները՝ անհրաժեշտության դեպքում ճանապարհին հանդիպած խնդիրները լուծելու նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր