Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Էրդողանն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները       «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով մոտ 10 միլիոն դրամի հափշտակություն է եղել    

27 հուլ 2023 12:09

Ադրբեջանը հստակ պահանջ է դրել՝ հայկական բեռնատարները Լաչինի միջանցք չեն մտնելու. վերջակետը կդնեն ռուս խաղաղապահները

Երեկ առավոտյան Հայաստանից Արցախ ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը ամբողջ օրվա թոփ թեման էր. Իշխանությունը մի հզոր PR կամպանիա կազմակերպեց, ժամը մեկ լուսաբանելով, թե ուր հասան բեռնատարները, տարբեր պաշտոնյաներ տեսախցիկների դիմաց անվերջ կրկնում էին, թե ինչ են ուղարկում պաշարված Արցախ:

Քչերն էին հավատում նրան, որ օգնությունը կհասնի հասցեատիրոջը, Ադրբեջանն էլ հենց սկզբից հայտարարեց, որ այս քայլը սադրանք է որակում, ու հավելյալ ուժեր կենտրոնացրեց Հակարիի կամրջի հատվածում: Եվ ահա հիմա, այս հրապարակմանը զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը թվարկում է, թե ինչ են ուղարկել և ինչպես են նախատեսում բեռը տեղ հասցնել:

MediaHub-ի հետ զրույցում այս պահին Կոռնիձորում գտնվող բեռնատարներից մեկի վարորդը նշեց, որ սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին: Ըստ մեր աղբյուրի՝ այսօր երեկոյան հստակ պարզ կլինի 400 տոննա հումանիտար բեռի հետագա ճակատագիրը, սակայն կոնկրետ ինքը հույս չունի, որ իրենք կհատեն Արցախի սահմանը.

«Ասվել է՝ կա՛մ Ադրբեջանի տարածքով պետք է բեռները հասցվեն, կա՛մ ռուս խաղաղապահների միջոցով: Այսինքն՝ ադրբեջանցիները հստակ պահանջ են դրել, որ հայկական բեռնատարները Լաչինի միջանցքով որևէ պարագայում չեն անցնելու»,- ասաց նա, հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը երեկ հայտարարել էր, որ հումանիտար օգնություն Արցախ ուղարկելն այս ճանապարհով որակում է սադրանք:

Նա նաև ասաց, որ իր պես շատերն են մտածում՝ այդտեղից ավելի իրենք չեն անցնելու, պարզապես վերջակետը կդնեն ռուս խաղաղապահները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր