Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

27 հուլ 2023 16:10

Տեսանյութ.Ադրբեջանը չի համբերելու, որովհետև դու արդեն խոստացել ես, սա է բերելու պատերազմի, միջնորդները նույնիսկ ոչինչ չեն կարող անել

Այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից կարող է բերել պատերազմի, որովհետև դա անիրատեսական է։ Այն լուծումը, որն այսօր սեղանին կա և ամեն հանդիպման ու մամուլի ասուլիսում ամրագրվում է, անիրատեսական է․ դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Ադրբեջանը չի համբերելու, որովհետև դու արդեն խոստացել ես, հայտարարել ես։ Սա է բերելու պատերազմի, ոչ թե այլընտրանք առաջարկելը։ 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը նաև սա էր՝ դուք անիրատեսական ակնկալություններ առաջացրիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին պատերազմի գնալ։ Այս պարագայում ևս միջնորդները ոչինչ չեն կարող անել, որովհետև դուք հրապարակային խոսում եք դրա մասին»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր