Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

31 հուլ 2023 13:49

Թուրքիայի կողմից արդիականացված SU-25 գրոհիչները, որոնք անվանափոխվվել են «Լաչին»,փորձարկվել են Ադրբեջանում

Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի Թուրքիան կարդիականացնի  Ադրբեջանի «SU-25» գրոհիչները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գրոհիչներն արդեն Ադրբեջանում են և արդիականացումից հետո հաջողությամբ իրականացրել են փորձնական թռիչք։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, «SU-25» գրոհիչների վրա տեղադրված են  թուրքական արտադրության «խելացի» ռումբեր և հրթիռներ, որոնք ևս ենթարկվել են փորձարկման։

Նշվում է, որ   «SU-25 ML» գրոհիչները կանվանափոխվեն  «Լաչին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր