Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

31 հուլ 2023 13:29

Արցախի իմ աղբյուրները հայտնում են, որ դա սուտ է, քանի որ Ադրբեջանը մերժել է հանդիպման նման առաջարկը

Արցախի իմ աղբյուրները հայտնում են, որ դա սուտ է, քանի որ Ադրբեջանը մերժել է հանդիպման նման առաջարկըԱդրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.


«Հայկական մեդիա տիրույթում ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում, թե իբրև շուտով տեղի կունենա Բաքու–Ստեփանակերտ երկխոսություն եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Արցախի իմ աղբյուրները հայտնում են, որ դա սուտ է, քանի որ Ադրբեջանը մերժել է հանդիպման նման առաջարկը:


Ինձ համար դա ակնհայտ էր նաև ադրբեջանական մեդիա տիրույթի ամենօրյա ուսումնասիրությունից: Նրանք ամեն ինչ անելու են, որ միջազգային մեխանիզմով որևէ երկխոսություն տեղի չունենա: Ենթադրում եմ, որ հենց այդ պատճառով էլ երեկ տեղի ունեցավ Բլինքեն–Ալիև հեռախոսազրույցը: Միայն բացառիկ ճնշման դեպքում Ադրբեջանը կգնա երկխոսության: Այս պահի դրությամբ նրանք մերժել են առաջարկը:


Ամեն դեպքում պետք չի մարդկանց չստուգված լուրեր մատուցել ու դա դարձնել հանրային քննարկման առարկա»։ 
***
Օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը առանց որևէ բացատրության հրաժարվել է մասնակցությունից։


Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր