Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

06 օգոս 2023 16:39

Վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը. Քերոլայն Քոքս

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը: 

«142 օր է, ինչ Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է: Դպրոցները ստիպված են եղել փակվել սննդի պակասի պատճառով, իսկ տարածվող տեսանյութերը ցույց են տալիս խանութների դատարկ ցուցափեղկերի անչափ ցնցող կադրերը, երբ այդ ցուցափեղկերը պետք է լիարժեքորեն համալրված լինեին սննդով, դեղամիջոցներով և սարքավորումներով՝ ամենօրյա կարիքները սպասարկելու համար»:
 
Հայտարարությունում բարոնուհի Քոքսն անդրադառնում է նաև ստեղծված ծանր առողջապահական իրավիճակին, արձանագրում, որ առաջացած դժվարությունների և սթրեսային մթնոլորտի ֆոնին վաղաժամ ծննդաբերության և մեռելածնության դեպքերը եռապատկվել են:
 
Քերոլայն Քոքսը նաև փաստեր է ներկայացրել Ադրբեջանում առկա հայատյացության և ռազմատենչ տրամադրվածությունների մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր