Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

11 օգոս 2023 10:50

Տեսանյութ. Կրկին երկրաշարժ Թուրքիայում.ինչպես են մարդիկ սարսափած դուրս վազում շինություններից և ինչպես են ցնցվում շենքերի պատերը

Թուրքիայի Մալաթիա նահանգում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ։

Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգի Եսիլյուրտ շրջանում՝ 7 կմ խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 20։48-ին։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումներն զգացվել են այն շրջաններում, որոնք տուժել էին փետրվարին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից՝ Քահրամանմարաշում, Ադիյամանում և Գազիանթեփում։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել 23 մարդ։ Նրանցից մի քանիսը վնասվածք են ստացել վախից պատշգամբից ցատկելու պատճառով։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ սարսափած դուրս վազում շինություններից և ինչպես են ցնցվում շենքերի պատերը։

Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լրջորեն վնասվել են։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր