Փետրվարի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդшլիզմի է ենթարկվել       Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից    

11 դեկ 2025 23:18

4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումԹուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD)՝ այն տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:06-ի սահմաններում, գրում է ermenihaber.am-ը:

Ցնցման էպիկենտրոնը եղել է 6.97 կմ խորության վրա: Այն զգացվել է նաև Իզմիր, Քյութահյա և որոշ այլ նահանգներում ևս: Երկրաշարժից հետո հայտարարություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն: Վերջիններս, դիմելով երկրաշարժի էպիկենտրոնում գտնված քաղաքացիներին, գրել են. «Անցած լինի, այլևս չկրկնվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր